ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կորոնավիրուս է հայտնաբերվել 101 երկրում

Կորոնավիրուս է հայտնաբերվել 101 երկրում
09.03.2020 | 12:50

ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքեր արդեն հայտնաբերվել են 101 երկրներում, վարակվածների թիվը հասել է 105.586: Նախօրեին գրանցվել է 3,610 վարակման նոր դեպք և 71 մահվան դեպք: Վերջին 24 ժամում կորոնավիրուսը ներթափանցել է Բուլղարիա, Կոստա Ռիկա, Մոլդովա, ֆրանսիական Գվիանա, Մալդիվներ, Մալթա, Ֆարերյան կղզիներ, Մարտինիկա կարիբյան կղզի:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ